Ինչպես իրենց վերջին հետազոտությունում պարզել են ԱՄՆ Օրհուսի համալսարանի մասնագետները, հակաբեղմնավորիչ հաբերը բացասաբար են ազդում կանանց հակասթրեսային արձագանքի վրա։
ScienceDirect-ի տեղեկացմամբ՝ փորձին մասնակցել է 131 երիտասարդ կին։ Սթրեսին արձագանքը պարզել են արյան ուսումնասիրության օգնությամբ, չափել են սթրեսի ադրենոկորտիկոտրոպ հորմոնի մակարդակը։
Առաջին չափումից հետո կանայք մասնակցել են վեց միջոցառումներից մեկին՝ սեղանի խաղեր, երգեցողություն եւ կոլեկտիվ այլ զբաղմունքներ։ Այնուհետեւ արյան ուսումնասիրությունը կրկնել են՝ պարզելով նրա բաղադրության փոփոխությունները։
Պարզվել է, որ հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ չընդունող կանանց մոտ սթրեսի մակարդակն ընկել է սոցիալական ակտիվության 15 րոպեից հետո։ Իսկ նրանց մոտ, ովքեր այդ դեղերն ընդունել են, սթրեսային գործոնների ոչ մի փոփոխություն չի նկատվել։
Գիտնականները ենթադրել են, որ հակաբեղմնավորիչ միջոցները կարող են ճնշել պրոգեստերոնի արտադրությունը կնոջ օրգանիզմի կողմից։ Պրոգեստերոնն ազդում է ոչ թե ուղղակիորեն, այլ տրոհվելով։ Դրա տրոհման արդյունքներից մեկը ալոպրեգնանոլոն հորմոնն է, որը կարեւոր դեր է խաղում սթրեսը հաղթահարելու գործում։






