Մեքենաների եւ նյութերի Կորեական ինստիտուտի եւ Կենսագիտության եւ կենսատեխնոլոգիաների կորեական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ օգտագործել են 3D-տպիչը քաղցկեղի բջիջների ոչնչացման համար։ Դրան հաջողվել է հասնել իմունային բջիջների ֆունկցիայի խթանման օգնությամբ։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Biomaterials Research ամսագրում։

3D-կենսատպիչի տեխնոլոգիան նախատեսում է բնական քիլերների (NK-բջիջներ) ներառում հիդրոգելի ծակոտիներում՝ տպման հիմքում։ Հետո հիդրոգելը պատվաստում են ուռուցքի տեղում, իսկ NK-բջիջները որոշակի ժամանակ հետո սկսում են պայքարել նորագոյացության դեմ։

Սովորաբար NK-բջիջներն օգտագործվում են իմունաթերապիայում, բայց բնական քիլերների ներառման մեթոդը ներերակային ներարկումների միջոցով արդյունավետություն չի ցուցաբերել մեծ ուռուցքների կլինիկական փորձարկումներում։ Մասնագետները դա բացատրում են նրանով, որ NK-բջիջները երկարատեւ կենսունակություն պահպանել չեն կարողանում։