MetaGait նախագծի շրջանակում իրականացվում է «Քայլիրորքայլեն2»-ը բարեգործական արշավ-մրցույթը, որի ընթացքում 5 օր շարունակ իրար դեմ մրցելու են մի քանի տասնյակ թիմեր։
Թիմում ընդգրկվում են 2 հոգի. թիմակիցներից մեկը` քայլորդը, քայլում է, իսկ մյուսը` հովանավորը, քայլորդի կատարած քայլերին համարժեք հանգանակություն է կատարում reArmenia հարթակում տեղադրված MetaGait նախագծին:
Մրցույթի սկիզբ` հուլիսի 25, ավարտ` հուլիսի 29, ամփոփում` հուլիսի 30, ժամը 16:00 պարգևատրում` անակնկալ նվերներ 3 հաղթող թիմերին:
Մրցույթի ողջ ընթացքը տեսանելի կլինի https://www.qaylirvorqaylen.am կայքում, որտեղ ամեն օրվա ավարտին կարող ենք տեսնել մրցույթի առաջատարներին` ըստ իրենց կատարած քայլերի թվի:
«MetaGait»-ն աշխարհում առաջին հեռավար վերականգնողական սարքն է՝ հաշմանդամություն ունեցող զինվորների համար: «MetaGait»-ը կանխարգելում է 30-ից ավելի հիվանդություններ, որոնք առաջանում են չքայլելու հետևանքով։
Արդեն արտադրվել է 14 «MetaGait» սարք, ևս 16-ը՝ դեռ պետք է արտադրվի: «reArmenia» հարթակում իրականացվում է ֆոնդհայթայթում՝ սարքերն արտադրելու համար: «Տեր եմ» հիմնադրամը, որը զբաղվում է «MetaGait» նախագծի ֆոնդհայթայթմամբ՝ հիմա կազմակերպում է #քայլիրորքայլեն2 մրցույթը, որի ամբողջ հասույթն ուղղվելու է «MetaGait» նախագծին:






