Ֆիննական Orion Pharma դեղագործական ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության 2023 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվության մեջ։

Որոշման արդյունքում ընկերության գործառնական շահույթը 2023 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25 միլիոն եվրոյով։

Orion Pharma-ն Ռուսաստանում գործել է 2015 թվականից։ Ռուսաստանի շուկայում դեղագործական ընկերության ամենահայտնի արտադրանքներից են ռեւմատոիդ արթրիտի բուժման համար նախատեսված «Մետիպրեդ» դեղամիջոցը, ջրազրկման եւ լուծի դեմ «Ռեգիդրոն»  դեղամիջոցը, ինչպես նաեւ «Դիվիգելը», որն օգտագործվում է դաշտանադադարի ժամանակ։