ԱՄՆ Դյուքի համալսարանի հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ հակասոցիալական վարքի հակում ունեցող մարդիկ ավելի արագ են ծերանում։ Գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացվել են International Journal of Environmental Research and Public Health ամսագրում։

Հեղինակներն ուսումնասիրել են խոշոր լոնգիթյուդ հետազոտությունները Նոր Զելանդիայում, որոնց մասնակցել է 1 037 մարդ, որոնք ծնվել են 1972թ. ապրիլ-1973թ. մարտ ընթացքում։ Բոլոր մասնակիցներն անցել են բժշկական եւ հոգեբանական զննում մի քանի անգամ. առաջին անգամ 3 տարեկանում, եւ վերջին անգամ 45 տարեկանում։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակասոցիալական վարք ունեցող մասնակիցների անամնեզի մեջ զգալիորեն արագացել են կենսաբանական ծերացման տեմպերը։ Երբ այդ մարդիկ հասել են 45 տարեկանի, նրանք եղել են միջինը 4,3 կենսաբանական տարով ավելի մեծ նրանց համեմատ, ովքեր հակասոցիալական վարքի ավելի ցար մակարդակ են ունեցել։

Հակասոցիալական վարքը վերաբերում է այն գործողություններին, որոնք մշտապես խախտում են սոցիալական նորմերը, անտեսում են ուրիշների իրավունքները եւ հաճախ կապված են կարեկցանքի կամ զղջման բացակայության հետ։ Դրանք են, օրինակ, կեղծ լինելը, ագրեսիան, գողությունը, բռնությունը, սուտը եւ մանիպուլյատիվ կամ շահագործողական վարքի այլ տեսակները։