Վիտամին D-ն, մագնեզիումը, օմեգա-3-ը եւ կալցիումը կարող են օգնել ուժեղ դաշտանային ցավերի դեմ պայքարում: Այս մասին HealthShots լրատվական պորտալի հետ զրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռաշմի Բալիյանը:

Դաշտանային ցիկլի ընթացքում պրոստագլանդինների մակարդակը բարձրանում է, ինչը հանգեցնում է արգանդի արյան անոթների նեղացմանը, ինչի արդյունքում դրանք կծկվում են: Հենց այս կծկումներն են ցավ պատճառում։ Երբեմն սննդակարգում որոշակի սննդանյութերի պակասը օգնում է նվազեցնել ցավի ինտենսիվությունը:

Այսպես, մասնագետի խոսքով, վիճակի թեթեւացմանը օգնում է լրացնել վիտամին D-ի, մագնեզիումի, օմեգա-3 ճարպաթթուների եւ կալցիումի պակասը։ Դա կարելի է անել դեղորայքային հավելումների կամ սննդակարգի ճշգրտման միջոցով։ Բալիյանը խորհուրդ է տալիս ավելի շատ կանաչի, մրգեր, բանջարեղեն եւ ձուկ օգտագործել, ինչպես նաեւ պետք է բացառել կարմիր միսը եւ խիստ մշակված մթերքները: