Ցուկուբայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեք ամսվա ընթացքում հեծանիվ մարզասարքի վրա թեթեւ ֆիզիկական վարժությունները բարելավում են տարեց մարդկանց կոգնիտիվ ֆունկցիաները եւ ուղեղի աշխատանքի արդյունավետությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են GeroScience ամսագրում։

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քայլելը եւ յոգան կարող են հանգեցնել ճանաչողական գործառույթի ժամանակավոր բարելավման: Նոր փորձի ժամանակ նրանք ուսումնասիրել են երկարատեւ, չափավոր աերոբիկ վարժությունների ազդեցությունը 55-78 տարեկան առողջ մարդկանց ուղեղի աշխատանքի վրա: Ազդեցությունը հատկապես արտահայտվել է տարեց մարդկանց շրջանում (68-78 տարեկան):