Քթային դժվարաշնչությունը կարող է լինել տարբեր պատճառներով: Քթի փակվածությունը կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների պատճառով կամ կարող է լինել անատոմիական շեղումների կամ նորագոյացությունների հետեւանք:
«Արաբկիր» բժշկական համալիրի ՔԿԱ մեծահասակների և մանկական ծառայության ղեկավար Գուրգեն Հարությունյանը նշում է. մեծահասակների և երեխաների մոտ դժվարաշնչության ամենահաճախ հանդիպող պատճառները տարբեր են.
«Մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրը միջնապատի թեքվածությունն է։ Դրա հիմնական երկու պատճառներ կան՝ առաջինը, երբ միջնապատի հիմնական աճառային հատվածը, որը բաժանում է քթի աջ և ձախ հատվածները, ավելի արագ է աճում, քան գանգի ոսկրերը, և չտեղավորվելով այդ հատվածում, սկսում են դեֆորմացվել։ Մյուս՝ առավել հաճախ հանդիպող պատճառը քթի տրավմաներն են, թեկուզ մանկական տարիքում ստացած, որն այդ ժամանակ չի արտացոլվում, բայց աճին, զարգացմանը դեֆորմացվում է և խանգարում շնչառությանը։
Երեխաների մոտ ամենահաճախը հանդիպում է ադենոիդ հյուսվածքի գերաճը, որը գտնվում է քիթըմպանում։ Այդ հյուսվածքը 9-10 տարեկանում հետ զարգացում է ունենում և խնդիրը վերանում է, բայց շատ դեպքերում հյուսվածքն ունենում է գերաճ, որը խանգարում է շնչառությանը։ Բուժումը կապված է հյուսվածքի գերաճի աստիճանից», – ասում է նա։
Քթում պոլիպների առկայության դեպքում պարտադիր կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ պոլիպների ամբողջական տեղակայումը եւ վիրահատության ծավալը որոշելու համար։ Այս վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով.
«Ներկայումս քթի խոռոչում պոլիպների վիրահատությունը քթի և հարակից խոռոչներում մեր կլինիկայում կատարվում է ժամանակակից էնդոսկոպների օգնությամբ, որոնց դեպքում վնասը նվազագույնի է հասցվում, ոչ մի տեղից կտրվածք չի արվում և վիրահատությունները արվում են քթանցքների միջոցով՝ մոնիտորների վերահսկողությամբ», – ասում է բժիշկը։
Մեկ այլ մեծ խումբ, որը հանգեցնում է շնչառական բարդությունների, ալերգիկ ռինիտն է: Եվ այս խմբի բուժման համար անհրաժեշտ է դիմել ոչ միայն ԼՕՌ մասնագետին, այլեւ ալերգոլոգին:
«Արաբկիրում» այս խնդիրը լուծում են համալիր մոտեցմամբ։ Օտորինոլարինգոլոգը ձեզ անպայման կուղարկի ալերգոլոգիական ծառայություն ստուգման, եթե կասկածի, որ ձեր դժվարաշնչության պատճառը ալերգիան է։ Իսկ ալերգիայի հետեւանքները, որոնք հանգեցրել են շնչառության դժվարության, կբուժի ԼՕՌ մասնագետը։
Գուրգեն Հարությունյանի խոսքով՝ հատկապես պետք է ուշադիր լինել պոլիպների նկատմամբ, որոնք կարող են ալերգիկ ծագում ունենալ եւ կապված լինել բրոնխիալ ասթմայի հետ։
Շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանն ասում է. ալերգիայի ախտորոշումն իրականացվում է երկու փուլով.
Առաջին փուլում մաշկային բրիք թեստերն են, որոնք հնարավորություն են տալիս մեծ քանակով հաճախակի հանդիպող ալերգենների նկատմամբ ստուգել գերզգայնությունը և առաջարկել ալերգիկ ռինիտի կոնսերվատիվ բուժում, որը լինում է երկու տեսակի՝ սեզոնային բուժում և վերջնական բուժում, որը կոչվում է ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա։ Դրա համար անհրաժեշտ է նաև մոլեկուլար դիագնոստիկա, որը ևս կարողանում ենք իրականացնել։ Մենք աշխատում ենք նվազագույն տևողությամբ իրականացնել բուժումը՝ 3 տարի, որն օգնում է հետագա կյանքի տարիների համար ալերգիկ ռինիտի աշխատնիշները նվազեցնել 60-80 տոկոսով», – ասում է նա։
Ալերգիայի և աստմայի հետազոտության համար «Արաբկիր» բժշկական համալիրն ունի եզակի շնչառական լաբորատորիա, որտեղ որոշում են թոքերի ստատիկ և դինամիկ ծավալները, հետազոտում են տարբեր բիոմարկերներ, ստուգում թոքերի և սրտի աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ.
Մանրամասները՝ տեսանյութում։





