SARS-CoV-2 գենոմիկայի հնդկական կոնսորցիումն անցած շաբաթ խորհրդակցություն է անցկացրել դիտարկելու Մեծ Բրիտանիայում Covid-19-ի աճը, ինչի պատճառը վիրուսի նոր տարբերակն է, որը նաև հայտնի է որպես EG.5.1:
Ըստ Economic Times պարբերականի, առողջապահության ոլորտի փորձագետները նախկինում նախազգուշացրել էին Covid-ի նոր տարբերակի մասին՝ Eris ծածկանունով, որը արագորեն տարածվում է Մեծ Բրիտանիայում: Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալությունը հայտնել է, որ երկրում Covid-ի յուրաքանչյուր յոթերորդ դեպքը կապված է Eris ենթատեսակի հետ: Այն դարձել է երկրորդ ամենատարածված շտամը Մեծ Բրիտանիայում՝ զիջելով միայն Arcturus-ին: Էրիսն իրեն զգացնել է տալիս նաև Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն ավելացրել է EG.5.1-ը մոնիթորինգի ենթարկվող տարբերակների ցանկում, ինչը վկայում է համաշխարհային մտահոգության մասին:
Մեծ Բրիտանիան պայքարում է Eris տարբերակի արագ տարածման դեմ, և առողջապահական մարմիններն ու փորձագետները ուշադիր հետևում են իրավիճակին և խորհուրդ են տալիս հանրությանը անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ դրա փոխանցումը սահմանափակելու համար:






