Այս տարի արեւահարման դեպքեր առայժմ չեն գրանցվել։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից:

«Այս տարի չենք գրանցել կոնկրետ արեւահարման դեպք, դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ դեռ շատ շոգ չի եղել, այս վերջին օրերն են շոգ միայն։ կարող է ունենանք դեպքեր, կարող է՝ ոչ: Մարդիկ ավելի գրագետ են դարձել»,-ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ -ի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում դիտվում է շոգ եղանակ, օդի ջերմաստիճանը գնալով բարձրանում է։

Ըստ կանխատեսումների, օգոստոսի 10-14-ը, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Արագածոտի բարձրադիր գոտիներում, Շիրակում և Տավուշում օգոստոսի 7-8-ը սպասվում է նորմայից բարձր: