Համաշխարհային մասշտաբով նոր EG.5 շտամի կայուն աճ է գրանցվել:
2023 թվականի հուլիսի 17-ից 23-ը EG.5-ի համաշխարհային տարածվածությունը կազմել է 17,4%: Սա նկատելի աճ է 2023 թվականի հունիսի 19-25-ի տվյալների համեմատ, երբ համաշխարհային տարածվածությունը կազմում էր 7,6%: հայտնում է ԱՀԿ-ն։
Զեկույցում նշվում է, որ առկա տվյալների հիման վրա EG.5-ի ստեղծած հանրային առողջության ռիսկը գնահատվում է ցածր:
Այնուամենայնիվ, իմունային խուսափման բնութագրերի պատճառով EG.5-ը կարող է մեծացնել հիվանդացությունը և դառնալ գերիշխող որոշ երկրներում կամ նույնիսկ ամբողջ աշխարհում:
ԱՀԿ-ն շարունակում է խորհուրդ տալ անդամ պետություններին առաջնահերթ ուշադրություն դարձնել կոնկրետ գործողություններին՝ EG.5-ի հետ կապված անորոշությունները վերացնելու համար:






