Արիզոնայի՝ քաղցկեղով տառապող 25-ամյա բնակիչ Ալեքս Սանթոսը մահացել է սիրելի կնոջ հետ ամուսնանալուց ընդամենը մի քանի շաբաթ անց, գրել է USA Today-ը։

Սանթոսն ամուսնացել էր իր կնոջ՝ Հիզերի հետ հուլիսի 19-ին Կոլումբուսում, Պյեմոնտ Կոլումբուս Միդթաուն շրջանային հիվանդանոցում։ Նոյեմբերին Սանթոսի մոտ սեռական բջիջների նեսեմինոմատոզ ուռուցք էին հայտնաբերել, եւ այդ ժամանակվանից քաղցկեղը տարածվել էր նրա ուղեղում։

Հիվանդանոցի անձնակազմի օգնությամբ զույգը կարողացավ հարսանեկան զգեստ եւ սմոքինգ գտնել, հոգեւորականի հրավիրել եւ ստանալ ամուսնության թույլտվություն, ասել «Այո» Սանթոսի հիվանդասենյակում, 2-ամյա որդու՝ Նոյի եւ ընտանիքի այլ անդամների ներկայությամբ։

Սանթոսը մահացավ երեքշաբթի, այն բանից ութ ամիս հետո, երբ կայացրել էին նրա ախտորոշումը, եւ ամուսնանալուց ընդամենը մի քանի շաբաթ հետո, ասել է նրա կինը։

«Ես հավատում եմ, որ Աստված նրան ուղարկել էր մեզ հենց այդ պատճառով,- ասել է Հիզերը։- Նա գիտեր, որ պետք է գալու մեզ։ Մենք բոլորս սիրում ենք քեզ, Ալեքս, եւ քո կարիքը միշտ զգալու ենք»։