Մոնղոլիայի կենդանաբանական հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրի մայրաքաղաքում գրանցվել է բուբոնային ժանտախտի կասկածի երեք դեպք։
Xinhua-ի հաղորդմամբ՝ կասկածյալները վերջերս Խենտիի և Սուխբաատար նահանգներում արջամկան միս են կերել։
Չնայած Մոնղոլիայում արջամկան որսն անօրինական է, շատ քաղաքացիներ կրծողներին դելիկատես են համարում և անտեսում են օրենքը:
Օգոստոսի 8-ին Ուլան Բատորում, որտեղ ապրում է երկրի բնակչության կեսից ավելին, հաստատվել է բուբոնիկ ժանտախտի մեկ դեպք:
Կենդանաբանական հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրի 21 նահանգներից 17-ը ներկայումս գտնվում են բուբոնային ժանտախտի վտանգի տակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ բուբոնային ժանտախտը վարակիչ հիվանդություն է, որը չբուժվելու դեպքում կարող է սպանել չափահասին 24 ժամից էլ քիչ ժամանակում:






