Ուլան Բատորում բուբոնային ժանտախտի երեք ենթադրյալ դեպքերի լաբորատոր հետազոտությունները բացասական արդյունքներ են տվել: Այս մասին հայտնել է Մոնղոլիայի զոոնոտիկ վարակների ուսումնասիրման ազգային կենտրոնը։

«Նմուշները վերցվել են այն անձանցից, որոնք վերջերս արեւելյան մոնղոլական Խենտի եւ Սուխբաատար այմակներում արջամկան միս են կերել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մոնղոլիայի զոոնոտիկ վարակների ուսումնասիրության ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ Մոնղոլիայի 21 այմակներից 17-ը բուբոնային ժանտախտի էպիկենտրոններ են։