ՀԱՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի նոր «Էրիս» շտամով վարակման առաջին դեպքը, հաղորդում է SABC News-ը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դասակարգել է հիվանդությունը որպես COVID-19-ի վերջին շտամ։
Չնայած ԱՀԿ-ն ասում է, որ այս շտամը դժվար թե որեւէ անհանգստություն առաջացնի, այն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի վարակների ավելացման։
ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ասիայում կորոնավիրուսով վարակվածների եւ հոսպիտալացումների թիվն աճում է:
«Էրիս»-ը «Օմիկրոն»-ի ենթատեսակ է, որն ի սկզբանե գրանցվել էր 2021 թվականի նոյեմբերին։
«Էրիսի» ախտանիշները նման են COVID-19-ի այլ շտամերի ախտանիշներին, ներառյալ ջերմությունը, հազը, հոգնածությունը, մկանային ցավերը, գլխացավը եւ կոկորդի ցավը:
Առողջապահության նախարարությունը կոչ է անում հարավաֆրիկացիներին պատվաստվել:






