Լեհաստանում 16 մարդ է մահացել լեգեոներների հիվանդությունից, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Անցած մեկ օրում արձանագրվել է մահվան 2 դեպք։
Բուժհաստատություններում բուժումը շարունակում է 155 հիվանդ:
Այդ հիվանդությունից մահվան մասին Իսպանիայի Կասերես քաղաքում հայտնել է նաև Mundo թերթը ՝ հղում անելով տեղի առողջապահական ծառայության աղբյուրներին: Եվս վեցը հոսպիտալացվել է։
Նշվում է, որ հոսպիտալացվել են 55-85 տարեկան մարդիկ։ Նրանցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Տարեցները, ծխողները և թույլ իմունիտետ ունեցողները հատկապես հակված են լեգեոներների հիվանդությամբ վարակվելուն։






