2023 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի շուրջ 1,5 միլիոն նոր դեպք, ինչը 63 տոկոսով ավելի է նախորդ 28 օրվա համեմատ։ Այս մասինա սվում է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակաբանական ամփոփագրում։

«Վերջին 28-օրյա ժամանակահատվածում գրանցվել է COVID-19-ի գրեթե 1,5 միլիոն նոր դեպք եւ ավելի քան երկու հազար մահ, ինչը 63 տոկոսով ավելի է եւ 48 տոկոսով պակաս, համապատասխանաբար, նախորդ 28 օրվա համեմատ»,-ասվում է ամփոփագրում։

ԱՀԿ-ն գնահատում է, որ ներկայումս գրանցված դեպքերը ճշգրիտ չեն արտացոլում վարակի մակարդակը՝ ամբողջ աշխարհում թեստավորման եւ հաշվետվությունների կրճատման պատճառով:

2023 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 769 միլիոն հաստատված դեպք եւ ավելի քան 6,9 միլիոն մահ։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադhանոմ Հեբրեյեսուսը մայիսին հայտարարել է, որ COVID-19-ից մահացածների իրական թիվը առնվազն 20 միլիոն է: