NEWS.am Medicine-ի թղթակիցն այցելել է Պեկինում գտնվող ավանդական բժշկության կենտրոնական հիվանդանոց։ ԴոնգԺիՄեն ավանդական բժշկության հիվանդանոցը հիմնադրվել է 1958 թվականին եւ այսօր  իր դռներն է բացել օտարերկրյա լրագրողների առջեւ: Նրանց թվում է NEWS.am Medicine-ի թղթակիցը։

371525702_194978990259118_7885808745632182967_n.jpg (168 KB)

Հիվանդանոցը ՉԺՀ-ում ամենահեղինակավորներից մեկն է։ Այստեղ կիրառվում է ասեղնաբուժություն, ավանդական բուժական, մերսում, բուսական բուժում, ցիգուն, ասեղներով եւ ջերմաթերապիա,  բնական նյութերով թերապիա, Տիունա  ձեռքի մերսում, թուլացում եւ սեփական մարմնի ճանաչում մեդիտատիվ շնչառական վարժությունների միջոցով, բժշկական կիգոն, համապատասխան սննդային միջոցներով բուժում եւ կյանքի ռեժիմի պահպանում։

Հին աղբյուրներում նկարագրված մեթոդներն այսօր էլ հաջողությամբ օգտագործվում են հիվանդություններից եւ վնասվածքներից հետո բուժման, վերականգնման եւ ընդհանուր առողջության համար: Շատ կլինիկաներում դրանք օգտագործվում են ժամանակակից մեթոդներին հավասար։

371500378_829645761953234_151077545519998499_n.jpg (239 KB)

Ավանդաբար ախտորոշումն իրականացվում է երկու ձեռքերում զարկերակի զգացումով, որից հետո բուժող բժիշկը մեկ րոպեի ընթացքում հայտնում է ախտորոշման մասին: Այս տեխնիկան առաջին անգամ հիշատակվել է կայսր Խուան Դիի կողմից։ Զարկերակը որոշում է 12 օրգանների վիճակը։

371538036_145424038616894_5587741779159000344_n.jpg (168 KB)

Չինական ավանդական բժշկությունը, որն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ, բժշկական համակարգ է, որը հիմնված է փիլիսոփայական դիրքի վրա, որ հիվանդությունը կյանքի ուժի սխալ հոսքի (ցի) արդյունք է:

371781828_954984615562237_2031744899205971254_n.jpg (130 KB)

Ցին կարող է վերականգնվել Ինի եւ Յանի  հակառակ ուժերի հավասարակշռության միջոցով, որոնք մարմնում հայտնվում են որպես ցուրտ եւ ջերմություն, ներքին եւ արտաքին, պակասություն եւ ավելցուկ։

Չինական բժշկությունն ի սկզբանե կենտրոնացած է առողջության պահպանման, հոգեսոմատիկ, քրոնիկ, ինչպես նաեւ քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման, վերականգնման, բուժման վրա։  

 

371503326_1035560194461953_6164513320641689716_n.jpg (167 KB)

 Պարույր Սինյավսկին՝ Պեկինից