Հայաստանում 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունիսը գրանցվել է կարմրուկի 285 դեպք կամ 1 միլիոն բնակչի հաշվով 102,59 դեպք։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տեղեկագրում։ Երկրների առաջին տասնյակն ըստ կարմրուկի դեպքերի այսպիսի տեսք ունի՝

Screenshot_4.png (36 KB)

1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում եվրոպական տարածաշրջանի երկրների ցանկում։ Այս ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Ղրղզստանը՝ 150,40։ Դրան հաջորդում են Ղազախստանը (97,93) և Տաջիկստանը (65,56): 

Screenshot_3.png (46 KB)

Ընդամենը 12 ամսվա ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել 36 երկրում (68%)։ 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունիսը գրանցված 9821 կարմրուկի դեպքից 9480-ը (97%) հայտնաբերվել է առաջին տասնյակի երկրներում։