Լեհաստանում լեգեոներների հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 158-ի։ Այս մասին հայտնել է Ժեշովի շրջանային սանիտարահամաճարակային կայանի ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ լեգեոներների հիվանդության զոհերի թիվը հասել է 18-ի, նրանց թվում 9 կին և 9 տղամարդ ՝ 55-98 տարեկան: Լեգեոներների հիվանդությամբ հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է Լեհաստանում օգոստոսի 17-ին։






