Կառավարության որոշմամբ 2024 թվականից Հայաստանում էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղերը պետությունը կապահովի անվճար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա, որոնցից 2021թ. տվյալներով 121-ը` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ):
Անհրաժեշտ դեղեր չստացած նորածինների մոտ առաջանում է ֆիզիկական, մտավոր և ճանաչողական զարգացման խանգարումներ, ինչպես նաև կրկնապատկվում են բուժման ծախսերը՝ մեծացնելով պետության կողմից հիվանդանոցին տրամադրվող միջոցներն ու ֆինանսական ծանրաբեռնվածությունը։
- 100% դեղապահովմամբ ակնկալում ենք՝ նորածնային հաշմանդամության նվազում, ապրելիության աճ, մանկական մահացության նվազում:
Նշենք, որ ըստ այդ որոշման 2024 թվականից անվճար կտրամադրվեն 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը՝
- Այդ հիվանդություններն են`
- պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
- առաջնային իմունոդեֆիցիտ
- կավասակի հիվանդություն
- նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ
- անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ
- ցրված սկլերոզ
Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`
Անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:






