ՀՀ Կառավարության որոշմամբ` ցրված սկլերոզի բուժման համար անհրաժեշտ դեղերը պետությունը կապահովի անվճար: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Ցրված սկլերոզի դեպքում վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը: Արդյունքում` նյարդային համակարգում առաջանում է ֆիզիկական, մտավոր երբեմն հոգեկան խանգարումներ։ Ցրված սկլերոզը հիմնականում զարգանում է 20-40 տարեկանում, սակայն կարող է սկսվել նաև երեխաների մոտ։

Ցրված սկլերոզ հիվանդության համար նախատեսված դեղերի տրամադրումը հնարավորություն կընձեռի կանխարգելել հիվանդության առաջընթացը և ապրել լիարժեք կյանքով՝ առանց հետագա բարդությունների։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականից: