Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Բանգլադեշում դենգե տենդի բռնկումն «ամենալուրջն» է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է The Straits Times թերթը՝ հղում կատարելով կազմակերպության ներկայացուցչի խոսքերին։

Նրա տվյալներով՝ ԱՀԿ-ն հաշվարկել է ամբողջ երկրում վարակման ավելի քան 135 հազար դեպք, որոնցից 650-ն ունեցել է մահացու ելք։ Բռնկումը «հսկայական ճնշում է գործադրում երկրի առողջապահության համակարգի վրա», քանի որ, չնայած մայրաքաղաքում հիվանդացության նահանջին, շատ դեպքեր նկատվում են «հանրապետության տարբեր մասերում»։ Ներկա պահին կազմակերպության մասնագետներն արդեն ուղարկվել են Բանգլադեշի տարբեր շրջաններ՝ բարելավելու համաճարակաբանական վերահսկողությունը, բուժկենտրոնների աշխատանքի արդյունավետությունը, կառավարման տեղական մարմինների հետ փոխգործակցությունը։ Գիտնականները ոչ միայն Բանգլադեշում, այլեւ Սահարայից հարավ Աֆրիկայի երկրներում եւ Հարավային Ամերիկայի երկրներում դենգեի բռնկումը կապում են կլիմայի ընդհանուր տաքացման հետ։

Դենգե տենդը տարածված է հիմնականում մերձարեւադարձային եւ ենթաարեւադարձային կլիմա ունեցող երկրներում։ ԱՀԿ-ն նշել է, որ վերջին տարիներին դենգեն դարձել է արագ տարածվող վարակ բոլոր տարածաշրջաններում։ Վարակման դեպքերի թիվը գնահատվում է տարեկան 100-400 մլն-ի մակարդակում։ ԱՀԿ տվյալներով՝ դեպքերի ավելի քան 80 տոկոսը, որպես կանոն, ընթանում է թեթեւ կամ առանց ախտանշանների, բայց վիրուսը կարող է առաջ բերել սուր շնչառական հիվանդություն, որը կարող է հանգեցնել մահացու բարդության։