ՀՀ առողջապահության նախարարությունն սկսել է օնկոլոգիայով հիվանդների մասին տեղեկությունների ռեգիստրի կազմումը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ այդ ցուցակում ներառվելու են մոտ 30 հազար քաղաքացիների տվյալները։
«Հետագա աշխատանքների արդյունքներով առողջապահության նախարարությունն ակնկալում է ոչ միայն բարձրացնել օնկոլոգիական նորագոյացությունների բացահայտման արդյունավետությունը, այլեւ գնահատել՝ արդյո՞ք բարձրացել է այդ արդյունավետությունը վերջին տարիներին»,- ասել է Ավանսեյանը։
Նա նաեւ հիշեցրել է, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կմիավորվի Վ.Ա. Ֆանարջյանի անվան Օնկոլոգիայի ազգային կենտրոնի հետ։
«Դրա շնորհիվ օնկոլոգիայի ախտորոշման եւ բուժման ծառայությունները կմիավորվեն, իսկ իզոտոպերի արտադրությունը կկազմակերպվի անկորուստ»,- նշել է նախարարը։






