Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:
Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:
Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Նշենք, որ քիչ առաջ մեր լրագրողը տեղից հայտնել էր, որ Այրվածբանության ազգայի կենտրոնին են մոտեցել Արղախում պայթյունից տուժածներով մի քանի շտապօգնության մեքենա։ Հիշեցնենք, որ նրանց Ստեփանակերտից ուղղաթիռով տեղափոխել էին Սիսիան։









