Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու համար: Այս մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա նշել է, որ փախստականները գտնվում են խոցելի վիճակում։ Գեբրեյեսուսը նշել է խաղաղ բնակչության պաշտպանության և միջազգային իրավունքի հարգման կարևորությունը։ Նա նաև ասել է, որ ԱՀԿ-ն ամեն ինչ կանի՝ նրանց աջակցություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել արդեն 53 629 մարդ։






