ՀՀ առողջապահության նախարարությունը տարածել է կադրեր` ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ:

Կից հաղորդագրությունում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներից Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ պայթյունի հետեւանքով տուժած բոլոր պացիենտները:

«Նրանք շարունակում են ստացիոնար բուժումը մայրաքաղաքի տարբեր բժշկական կազմակերպություններում:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ունեցող պացիենտներից 7-ի կյանքը չի հաջողվել փրկել: Նրանցից 6-ը պայթյունի հետեւանքով տուժածներն էին», – ասվում է հաղորդարության մեջ։