Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն  Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Նախարարը ներկայացրել է  ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև  հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների  կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի  անհրաժեշտությունը։

384989538_624896016498939_8822218674095547606_n.jpg (228 KB)
385022079_624896066498934_1951725598702457913_n.jpg (292 KB)