Իսրայելի առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության խնդրանքով երկու մասնագետ է գործուղել Հայաստան Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին հայտնում է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը։
Երեւան են գործուղվել Սորոկա բուժկենտրոնի այրավացքաբանական բաժանմունքի վարիչ Յարոն Շոհամը եւ Շաարի Ցեդեկ բուժկնտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության մասնագետ Ադի Մեյսել Լոտանը։






