Հոկտեմբերի 2-25-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայությունում աշխատելու է Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Եվգենի Գենադիի Սոլոնիցինը: Այս մասին «Էրեբունի» բժշկական կենտրոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Եվգենի Գենադիի Սոլոնիցինը կատարելու է՝
Աղեստամոքսաին տրակտի պաթոլոգիաների վիրահատական բուժում՝ էնդոսկոպիկ ռեզեկցիաներ և դիսեկցիաներ՝
- լորձաթաղանթի
- ենթալորձային գոյացությունների
- նախաքաղցկեղային վիճակների թունելային միջամտություններ՝
- կերակրափողի ախալազիա
- Ցենկերի դիվերտիկուլ (POEM, Z-POEM)
էնդոսկոպիկ ուլտրաձայնային ախտորոշում՝
- լյարդի, ենթաստամոքսային գեղձի, լեղուղիների նորագոյացությունների ախտորոշում և նմուշառում (բիոպսիայի և ցիտոլոգիայի իրականացում):
Բիոպսիա՝
- միջնորմի գոյացություններից նմուշառում
- լիմֆատիկ հանգույցներից նմուշառում:
Ենթաստամոքսային գեղձի կիստաների էնդոսկոպիկ դրենավորում:
Խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (010) 47 11 00, (015) 47 23 18 հեռախոսահամարներով:






