«Էրեբունի» բժշկական կենտրոնը հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ եւ առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորուոմներով, կենտրոնում ներդրվում են նոր, ժամանակակից ծրագրեր, միտված բուժօգնության որակի բարձրացմանն ու կատարելագործմանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարդկային ռեսուրսների կառավարմանը: Այս մասին բուժկենտրոնը տեղեկացնում է իր ֆեյսբության էջում։
Իսկ որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման եւ հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացը հաջողությամբ ընթանում է եւ այս առումով «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանի եւ Management Mix խորհրդատվական եւ ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի հետեւողական ջանքերը միտված են ի նպաստ առավել մեծ եւ ռազմավարական ծրագրերի կյանքի կոչելուն:
Բուժօգնության մատուցման որակի կառավարումը սկսվում է բուժքույրական գործից եւ հենց այդ պատճառով է, որ ամիսներ շարունակ մեր բուժքույրերը աշխատանքին զուգահեռ կրթվել են, վերապատրաստվել, կատարելագործել իրենց հմտությունները:
Հավաստագրեր ստացել են այն մասնագետները, որոնք բարեհաջող կատարել են եզրափակիչ առաջադրանքները:










