Մաքուր սենյակները եւ ժպտացող անձնակազմը ժամանակակից բժշկական լաբորատորիաների ամենակարեւոր հատկանիշներից են, բայց դա դեռ երաշխիք չէ, որ դուք կստանաք ճշգրիտ ախտորոշում, որը հաջող բուժման բանալին է: Ինչպե՞ս իմանալ, թե ինչ է կատարվում լաբորատորիաների փակ դռների հետեւում եւ ինչպե՞ս վստահ լինել ստացված արդյունքների հուսալիության մեջ:

- Առաջին հերթին, պետք է պարզել, թե տվյալ լաբորատորիան ինչ սարքավորումներով է աշխատում: Եթե այն հագեցած է աշխարհի առաջատար արտադրողների լրիվ ավտոմատ վերլուծիչներով, որոնք աշխատում են միայն սեփական արտադրության բարձր որակի ռեագենտներով, ապա սա արդեն երաշխիք է, որ մարդկային գործոնը զրոյի է հասցվում:
- Երկրորդ հերթին, պետք է համոզվել, որ լաբորատորիայում պարբերաբար իրականացվում է որակի հսկողություն՝ ներքին եւ արտաքին:
- Երրորդ հերթին, պետք է ուշադրություն դարձնել նրան, թե որքանով են այստեղ գնահատում Ձեր ժամանակն ու հարմարավետությունը։ Ինչպես են կառավարում հերթերը, որքան արագ եւ ինչ ձեւով են տալիս անալիզների պատասխանները, որքանով են օգտագործում թվային տեխնոլոգիաները։

«Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատորիայում, օրինակ, թվայնացվել է անալիզների մշակման և տվյալների ստացման ամբողջ գործընթացը։ LIMS (Laboratory Information Management System) ավտոմատացված կառավարման համակարգի շնորհիվ պացիենտի տվյալները համակարգի բազա մուտքագրելու և կենսանյութը վերցնելու պահից սկսած հետագա գործողությունները տեղի են ունենում առանց մարդու միջամտության, ինչը գործնականում բացառում է մարդկային սխալի հնարավորությունը:

Նմուշները նույնականացնելու համար LIMS–ն օգտագործում է շտրիխ կոդերի համակարգ. ավտոմատ վերլուծիչները, կարդալով շտրիխ կոդը, կատարում են պահանջվող հետազոտությունները: Սա բացառում է մի պացիենտի կենսանյութը մյուսի հետ շփոթելու հավանականությունը։

Հետազոտության ավարտից հետո համակարգը տալիս է պատասխանները, որոնք ստուգում և հաստատում է բժիշկ–լաբորանտը: LIMS համակարգն ինտեգրված է հիվանդանոցի ներքին ցանցին, ինչի շնորհիվ բուժող բժիշկն իր համակարգչում տեսնում է պացիենտի անալիզների արդյունքները: Ինքը՝ պացիենտը, նույնպես կարող է դրանց հասանելիություն ունենալ, ԲԿ–ի կայքում «անձնական էջ» գրանցելով։

«Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատորիան մշտապես թարմացնում է իր սարքերն ու նյութերը՝ եվրոպական առաջատար ընկերությունների՝ Roche, Stago, Sysmex, BioRad, Eppendorf, BIOMERIEUX վերջին նորույթներով։

Լաբորատորիայում իրականացվում են ոչ միայն պլանային, այլ նաև անհրաժեշտության դեպքում՝ հրատապ ռեժիմով (CITO) մի շարք հետազոտություններ: Հաշված րոպեների ընթացքում որոշվում են տրոպոնինի ցուցանիշները, եթե հիվանդի մոտ սրտի կաթվածի կասկած կա, եւ կրեատինինի մակարդակը, եթե նա շտապ ԿՏ կամ ՄՌՏ հետազոտության կարիք ունի: Պլանային հետազոտությունները նույնպես իրականացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ ավտոմատ վերլուծիչների շնորհիվ։

Լաբորատորիայի վերջին ձեռքբերումներից արժե առանձնացնել.
- Cobas Pure համակցված անալիզատոր՝ իմունաբանական և կենսաքիմիական հետազոտությունների համար:
- Sysmex (UC-3500 UF-4000) ավտոմատ անալիզատոր, որը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կատարել մեզի ընդհանուր հետազոտություն՝ ավելի քան 35 ցուցիչների որոշմամբ։
- Vitek 2 Compact ավտոմատ անալիզատոր, որով իրականացվում են մանրէաբանական հետազոտություններ դասական եղանակով, եվրոպական արտադրության (BioMerieux, Liofilchem) բարձրորակ մանրէաբանական սննդային միջավայրերի, հակասնկային և հակամանրէային սկավառակների օգտագործմամբ։

Այս ամենի շնորհիվ «Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատորիայի պրոֆեսիոնալ թիմն արագ և ճշգրիտ կերպով իրականացնում է տարբեր հետազոտություններ՝ արյունաբանական, կենսաքիմիական, շճաբանական, իմունաբանական, մանրէաբանական, հյուսվածքաբանական, բջջաբանական, ինչպես նաև մոլեկուլային գենետիկական՝ ՊՇՌ մեթոդի կիրառմամբ։
%20%E2%80%94%20%D0%BA%D0%BE%D0%BF%D0%B8%D1%8F.jpg)
Լաբորատոր հետազոտությունների ճշգրտությունը երաշխավորելու համար «Նաիրի» ԲԿ–ում իրականացնում են որակի մշտական վերահսկողություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։

Որակի ներքին վերահսկողության աշխատանքներն իրականացվում են գերմանական ROSHE Diagnostics-ի արտադրության հսկիչ նյութերով, իսկ արտաքին հսկողությունը իրականացվում է որակի հսկման միջազգային ծրագրով ՝ RIQAS RANDOX Quality Control ( Մեծ Բրիտանիա)։










