Արցախում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով տուժած 167 քաղաքացի դեռևս շարունակում է իր ստացիոնալ բուժումը, որոնցից 26-ի վիճակը գտնվում է ծանր, իսկ 10-ը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։

Նա նշեց,  որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդանոցներից առողջացումով 80 անձ դուրս է գրվել։ «19 արցախցի էլ շարունակում է բուժումը արտասահմանյան բուժհաստատություններում»,-ասաց փոխնախարարը: