Գործարկվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքի Erebuni Med բջջային հավելվածը, ինչն առավել հասանելի ու պարզեցված է դարձրել բուժառուներին տրամադրվող տեղեկատվությունը:

Այստեղ կարող եք գտնել կենտրոնում գործող ծառայությունների մասին համապարփակ տեղեկատվություն, ծանոթանալ կենտրոնում աշխատող բժիշկների հմտություններին, մատուցվող ծառայությունների գնացանկին:

Այս հավելվածով հնարավոր է դիտել «Էրեբունի» բժշկական կենտրոնում Ձեր կատարած հետազոտությունների արդյունքները: Այժմ արդեն կարիք չկա նկարել և հեռախոսի մեջ պահել հետազոտությունների պատասխանները, ցանակացած ժամանակ, առանց դժվարությունների, առանց ծանրացնելու Ձեր հեռախոսի հիշողությունը, Դուք կարող եք դիտել, ցանկության դեպքում ներբեռնել կամ ուղարկել դրանք:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը ներդնում է որակի կառավարման նոր համակարգ, որին զուգահեռ անընդհատ բարելավում է առցանց տիրույթում մատուցող ծառայությունների որակը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը:

Հավելվածը եռալեզու է: 

Erebuni Med բջջային հավելվածն անվճար հնարավոր է ներբեռնել AP Store և Google Play առցանց հավելվածների խանութներից: