«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում կատարվում է սրտի կորոնար անոթների հերթական ստենտավորումը։ 60-ամյա պացիենտն արդեն երկրորդ միջամտությանն է ենթարկվում վերջին 4 օրերի ընթացքում։ Առաջին ստենտը տեղադրվել է, երբ տղամարդը սրտամկանի ստորին պատի սուր ինֆարկտով «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ ծայրահեղ վիճակում։ Նրա կյանքը կարողացել են փրկել՝ ինֆարկտի պատճառ դարձած անոթի շտապ ստենտավորման միջոցով։ 3 օրվա բուժումից հետո բժիշկները 2-րդ գործողությունն են կատարում՝ տեղադրելով եւս 3 ստենտ։ Ծանր բարդության միջամտությունն ավարտվում է առանց խնդիրների։
«Կատարվեց առաջնային պատի անոթի և դրանից դուրս եկող դիագոնալ զարկերակի խաչմերուկային հատվածի ստենտավորում՝ հատուկ DK crush տեխնիկայով: Այնուհետև կատարվեց կողմնային պատի անոթի 80 տոկոս նեղացման ստենտավորում»,- ասում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը։
Հայ-ճապոնական «Բեսթ Լայֆ» սիրտ-անոթային բժշկական կենտրոնում հազարավոր նման հաջողված վիրահատություններ են արդեն անցկացվել կենտրոնի հիմնադրումից՝ 2019 թվականից ի վեր։ Դրանցից շատերը տեղ են գտել եվրոպական հայտնի գիտական ամսագրերում։ Լավագույն արդյունք ապահովելու համար «Բեսթ Լայֆ»-ում աշխատում են փորձառու բժիշկներ՝ աշխարհում լավագույնը համարվող՝ գերմանական, ճապոնական, ամերիկյան բրենդների սարքավորումներով։ «Բեսթ Լայֆ»-ը Հայաստանում միակ կենտրոնն է, որտեղ լուծվող ստենտներ են տեղադրում ավանդական՝ մետաղականի փոխարեն։
«Biotronik ֆիրմայի Magmaris լուծվող ստենտներն են, որոնք լավագույն արդյունքներն են տալիս աշխարհում։ Այն չի վնասում անոթի պատի վազոմոտոր ֆունցիան, թրոմբոզի հավանականություն չկա, այսինքն եթե հիվանդությունը կրկնվում է, այդ տեղում այլ տարբեր գործողություններ անել, նաև շունտ դնել, ինչի հնարավորությունը մետաղյա ստենտը չի տալիս»,- նշում է կենտրոնի գլխավոր բժիշկը։
Կորոնար անոթների ստենտավորումը բարդ միջամտություն է, որի ընթացքում կարող են նաեւ կողմնակի բարդություններ առաջանալ։ Կարեն Համբարձումյանն ասում է՝ «Բեսթ Լայֆ»-ում կան բոլոր անհրաժեշտ միջոցներն ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմ՝ բարդացած դեպքերը գրագետ կառավարելու եւ կրիտիկական՝ րոպեների ընթացքում հիվանդի կյանքը փրկելու համար։
«Պետք է ունենալ 24-ժամյա էխոսրտագրություն ռանիմացիայում, 24-ժամյա մոնիտոր հսկողություն, պետք է ունենալ պրոֆեսիոնալ, բանիմաց բժիշկներ, որ արագ արձագանքեն վիճակի վատթարացման դեպքերին, ազատ վիրասրահներ՝ արագ տեղափոխման համար։ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը ունի երկու կատետրիզացիոն լաբորատորիա։ Այսինքն մենք կարող ենք միաժամանակ երկու, և անհրաժեշտության դեպքում նաև երեք գործողություն կատարել»,-ասում է նա։
«Բեսթ Լայֆ»-ը համալիր ծառայություններ առաջարկող միակ սիրտ-անոթային բժշկական կենտրոնն է Հայաստանում, որը տնային այցերից, տեղում հիվանդաներին բուժօգնություն ցույց տալուց, անհրաժեշտության դեպքում հենց կենտրոնի շտապօգնության մեքենաներով նրանց հիվանդանոց տեղափոխելուց մինչեւ ախտորոշման եւ ամենաբարդ վիրահատություններն անցկացնելու հնարավորություններ ունի։
«Ունենք բաց վիրահատության բաժանմունք, որտեղ կատարվում են սրտի բոլոր բաց վիրահատությունները՝ աորտոկորոնար շունտավորում, տարբեր արատների բաց վիրահատություններ և այլն։ Ունենք անոթային վիրաբուժության բաժանմունք, որտեղ ևս կատարվում են ամենատարբեր վիրահատություններ և՛ փակ, և՛ բաց տարբերակով։ Մենք նաև միակ բժշկական կենտրոնն ենք, որ տեղում կատարում ենք աորտայի պերիկարդայից փականի պատրաստում և տեղադրում»,- նշում է Համբարձումյանը։
Պոլիկլինիկա, պետպատվերով բուժվելու հնարավորություն, Ընդհանուր, նեյրովիրաբուժության, պլաստիկ եւ դիմածնոտային բաժանմունքներ, հեմոդիալիզի կենտրոն։ «Բեսթ Լայֆ»-ը գործունեության 4 տարիների ընթացքում ընդլայնել է պրոֆիլը՝ պայմաններ ստեղծելով նաեւ սիրտ-անոթային հարակից հիվանդությունների բուժման համար։
«Երբ սկսեցինք սրտայինից, տեսանք, որ տարբեր տեսակի խնդիրների հետ ենք առնչվում։ Այսինքն, սիրտը վիրահատած պացիենտը կարող է ունենալ կույր աղիքի ցավեր, երիկամի խնդիրներ, գանգուղեղային խնդիրներ։ Իսկ վերջին իրադարձություններով՝ Քովիդ-19-ով և պատերազմով պայմանավորված քաղաքային շտապ օգնությունը շատ ծանրաբեռնված էր աշխատում, և անհրաժեշտություն կար հատկապես սիրտ-անոթային խնդիրներով հիվանդին ժամանակին հասցնել հիվանդանոց։ Դրա համար հիմնեցինք շտապ օգնության ծառայությունը»,- ասում է կենտրոնի գլխավոր բժիշկը։
Հայ-ճապոնական բժշկական կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են ոչ միայն Ճապոնիայում, այլեւ աշխարհի այլ զարգացած երկրներում։ Բացի այդ՝ կենտրոնում մասնագետների են հյուրընկալում արտերկրից։
«Աշխարհակռչակ մասնագետները տեղում անցկացնում են կոնֆերանսներ, վերապատրաստումներ։ Այսինքն անընդհատ քննարկումներ են իրականացվում՝ նախ գիտական տեսանկյունից՝ ինչ գործողություն պետք է արվի պետք է արվի, որ պահին և ինչ տեխնիկայով։ Այնուհետև անցնում ենք պրակտիկային, որտեղ իրականացվում են որոշված քայլերը։ Այս երկուսը երբ համահունչ քայլում են, ունենում ես իդեալական արդյունքներ»,- ասում է Կարեն Համբարձումյանը։
«Բեսթ Լայֆ»-ը ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում նաեւ գիտական նախագծեր է իրականացնում։ Կենտրոնի կազմակերպած գիտաժողովին մասնակցելու համար շուտով Հայաստան կժամանեն աշխարհահռչակ մասնագետներ տարբեր երկրներից։ Նրանք իրենց փորձն ու ինտերվենցիոն սրտաբանության ոլորտի վերջին զարգացումները կփոխացեն ինչպես «Բեսթ Լայֆ»-ում, այնպես էլ այլ կենտրոններում աշխատող հայ բժիշկներին։





