Փենսիլվանիայի համալսարանի (UPenn) գիտնականները պարզել են, որ քաշի չափից շատ ավելացումը հղիության ժամանակ բարձրացնում է մահացու ելքի հավանականությունը հաջորդ տարիներին։ Հետազոտությունը հրապարակվել է The Lancet ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 45 հազար կանանց տվյալները, որոնք ծնվել են 1950 կամ 1960-ական թթ.։ Նրանց առողջությանը հետեւել են մոտ 50 տարի, մինչեւ 2016թ.։ Ժամանակակից հանձնարարականների համաձայն, որոնք ընդունվել են 2009թ., անբավարար քաշ ունեցող կանայք պետք է հղիության ժամանակ 13-18 կիլոգրամից ավելի քաշ չհավաքեն, իսկ ճարպակալում ունեցող կանայք՝ 5-9 կիլոգրամից ոչ ավելի։
Հղիների մոտ կեսը ավելի շատ քաշ է հավաքել, քան հանձնարարված է եղել։ Դա կապված է մահացու ելքի վտանգի ավելացման հետ սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով։ Նրանց համար, ովքեր մինչեւ հղիությունն անբավարար քաշ են ունեցել, բայց ավելի շատ քաշ են հավաքել, քան հանձնարարված է եղել, վտանգն ավելացել է 84 տոկոսով, նորմալ քաշ ունեցողների խմբում՝ 20 տոկոսով, իսկ ավելորդ քաշ ունեցողների խմբում՝ 12 տոկոսով։ Այս բոլոր խմբերի մոտ բարձր է եղել դիաբետի հավանականությունը։
Հետաքրքիր է, որ ճարպակալում ունեցող կանանց մոտ մահացու ելքի հավանականությունը չի ավելացել։ Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ այն առանց այդ էլ շատ բարձր է եղել։
Քաշի ավելացումը հղիության ժամանակ ինքն իրեն չի լինում, քանի որ առողջապահության հասանելիությունը, սնունդը եւ սթրեսը կարող են զգալի դեր խաղալ դրանում։ Ոսւտի հեղինակները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի գտնել ավելորդ քաշից խուսափելու եւ ծննդաբերած կանանց առողջությունը բարելավելու միջոց երկար ժամանակի համար։






