Քաղաքացիներին առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների կազմակերպչաիրավական ձեւերը պետք է միասնականացնել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցման քննարկման ժամանակ ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Գործող օրենսդրության համաձայն՝ ՊՈԱԿ, ՓԲԸ, ինչպես նաեւ առաջնային բուժօգնություն ցուցաբերող հաստատությունների տնօրենների թեկնածուներին եւ նույն գործառույթը կատարողին ներկայացվող պահանջները պետք է տարբերվեն միմյանցից։

Նախագծի համաձայն՝ առաջնային բուժօգնություն ցուցաբերող կազմակերպությունները պետք է ենթարկվեն կամ համայնքներին, կամ անմիջապես պետությանը։

«Ամբողջ առաջնային օղակը պետք է բերվի միասնական կազմակերպչաիրավական ձեւի»,- ընդգծել է խորհրդարանականը։