Կլիմայի փոփոխության պատճառով դենգե տենդը կտարածվի Եվրոպայի և ԱՄՆ-ի որոշ մասերում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտնական Ջերեմի Ֆարարը։

«Դենգեն կդառնա էնդեմիկ, հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ մասերում», - ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ վիրուսը կրող մոծակների տարածման տարածքը գտնվում է տաք կլիմայի սահմաններում։ Սակայն ռեկորդային ջերմաստիճանների պատճառով Եվրոպայում նրանց պոպուլյացիան այս ամառ աճել է:

Ֆարրարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա կհանգեցնի առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածության,, քանի որ դենգե ախտորոշված ​​յուրաքանչյուր երեխա սովորաբար պետք է ընդունվի վերակենդանացման բաժանմունք: ԱՀԿ գլխավոր գիտնականն ընդգծել է, որ տենդի հետ կապված իրավիճակը պետք է մարդկանց դրդի գնահատել այն ռիսկերը, որոնք կլիմայի փոփոխությունը ներկայացնում է հանրային առողջության համար։