Ռուս քիմիկոսների թիմը ստացել է մարդու իմունադեֆիցիտի վիրուսի (ՄԻԱՎ) դեմ պայքարի դեղամիջոցի հոբելյանական պատենտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են պատենտների Եվրասիական գերատեսչությունում։
«Հոբելյանական պատենտը ստացել է ռուս քիմիկոսների կոլեկտիվը, նրանք ստացել են նոր դեղամիջոց մարդու իմունադեֆիցիտի վիրուսը բուժելու համար։ Առաջարկված դեղամիջոցը լամիվուդինի հետ համադրմամբ կլինիկական փորձարկումների փուլում ցուցադրում է բուժման հավաստի բարձր արդյունավետություն ի հաշիվ պացիենտների «վիրուսային բեռնվածության» նվազման, ակտվ նյութերի իջեցված չափաքանակների օգտագործման դեպքում»,- նշել են գերատեսչությունում։
Այստեղ նշել են, որ ռուս գիտնականների ձեռքբերումը հենվում է դեղերի նոր համադրման օգտագործման վրա։ Շնորհիվ այդ համադրման սիներգետիկ էֆեկտի՝ կլինիկական փորձարկումների 2-րդ փուլում գիտնականները հույս ունեն բարձրացնել պացիենտների բուժման հակումը եւ հասնել ավելի մեծ արդյունքի ՄԻԱՎ-ի քիմիաթերապիայից։
«Հեղինակները լավատեսությամբ են նայում նոր դեղի միջազգային հեռանկարներին. պատենտի եվրասիական գերատեսչությունում հայտը եկել է Միջազգային պատենտային համակարգի ընթացակարգով։ Դա նշանակում է, որ հեղինակները պատենտավորում են իրենց հայտնագործությունը միջազգային ընթացակարգով՝ շահագրգիռ շուկաներում, այդ թվում ողջ եվրասիական տարածաշրջանի շուկաներում իրենց շահերի պաշտպանությամբ»,- նշել են գերատեսչությունում։






