Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը զգուշացրել է, որ ապագայում նոր համավարակ է լինելու և որ պետությունները պետք է պատրաստվեն դրան արձագանքելուն։ Այս մասին նա ասել է X-ի իր օգտահաշվում հրապարակած տեսանյութում։
«Հաջորդ համավարակը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»: Եվ մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկնել անցյալի սխալները։ Ահա թե ինչու՝ ԱՀԿ անդամ երկրները բանակցում են համավարակի նոր համաձայնագրի և Առողջապահության միջազգային կանոնակարգում փոփոխություններ մտցնելու համար՝ համավարակներին գլոբալ արձագանքման իրավական բազան ամրապնդելու նպատակով»,- ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել Միջխորհրդարանական միության անդամներին աջակցել այդ բանակցություններին՝ մինչև 2024 թվականի Առողջապահության համաշխարհային ասամբլեան, դրանք ավարտին հասցնելու համար:
«Հանուն ապագա սերունդների, մենք չպետք է վերադառնանք խուճապի և անտեսման հին շրջանին, որոնք խոցելի են դարձրել մեր աշխարհը», - ասել է Թեդրոսը:






