Ամերիկացի գիտնականները պարզել են, որ երիկամների քրոնիկ հիվանդությունը ավելի քան յոթ անգամ մեծացնում է հանկարծակի սրտի կանգի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAHA-ում (Journal of the American Heart Association): Սրտի կանգը ամբողջ մարմնում արյան շրջանառության հանկարծակի դադարեցումն է՝ սրտի արդյունավետ կծկման անկարողության հետևանքով: Այս վիճակը շատ վտանգավոր է, քանի որ ուղեկցվում է հիպոքսիայով՝ օրգանների ու հյուսվածքների թթվածնային քաղցով։ Հետազոտությանը մասնակցել է Իսպանիայից և Լատինական Ամերիկայի երկրներից 295 քաղաքացի, որոնք նախկինում սրտի կանգ են ունեցել, հաղորդում է RenTV-ն։ Գիտնականներն ուսումնասիրել են հետազոտվողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալները և պարզել քրոնիկական հիվանդությունների առկայությունը։ Այսպես, հետազոտության մեջ ներգրավվածների 51%-ի և սրտի կանգից փրկվածների մոտ ախտորոշվել է երիկամների քրոնիկ հիվանդություն: Գիտնականները նաև նշել են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, որում պետք է ներգրավվեն այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ:
Երիկամների քրոնիկ հիվանդությունը մեծացնում է հանկարծակի սրտի կանգի վտանգը






