2024թ. Հայաստանում կշարունակվի հեպատիտ C-ի վերացման ազգային նախագիծը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 6-ին ասել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, հեպատիտ C-ի դեմ թանկարժեք դեղերը հասանելի են ոչ բոլորին։
«Այնպես որ, եթե հաշվի առնենք, որ պացիենտների մի մասը չի բուժվում, դրա հետագա տարածման սպառնալիքը մեծանում է»,- ասել է Ավանեսյանը։
Ուստի, որպեսզի ապահովվի դեղամիջոցների ձեռքբերումը այսօրվա ծավալներից ավելի մեծ քանակությամբ, առողջապահության նախարարությունը որոշել է գնել հայտնի դեղամիջոցների փոխարինողները։ Այս հարցը քննարկվել եւ համաձայնեցվել է բնօրինակ դեղամիջոցների արտադրողների հետ։
«Արդյունքում, եթե պետպատվերով 2021թ. բուժվել կարողացել է ընդամենը 669 պացիենտ, ապա 2023թ. 9 ամսում՝ արդեն 826»,- ընդգծել է նախարարը։
2024թ. դրվել է այդ ցուցանիշը մինչեւ 1 800-ի հասցնելու խնդիր։
Մասնավորապես, դրվել է հիվանդության լիակատար վերացման եւ բացառման խնդիր ուղղիչ հաստատություններում։






