Կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակով վարակման տասը դեպք է գրանցվել Ռուսաստանում, սպասվում է դրա տարածքում երկրում, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր մենք ստացել ենք նոր արդյունքներ... երկրում գրանցվել է «պիրոլա» նոր տեսակով վարակման տասը դեպք։ Մինչեւ նոյեմբերի 3-ը ՌԴ-ում այդ վիրուսը գրանցված չէր»,- ասել է Պոպովան լրագրողներին։
Նա նշել է, որ բոլոր դեպքերը «դրսից եկած» են, սակայն սպասվում է այդ տեսակի տարածում Ռուսաստանում։






