ԱՄՆ-ում բժիշկները կատարել են աշխարհում առաջին՝ ամբողջական աչքի փոխպատվաստումը։ Համապատասխան մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է Նյու Յորքի Լանգոն համալսարանի (NYULH) կայքում։

«NYULH-ի վիրաբույժների թիմը կատարել է աշխարհում առաջին՝ Արկանզաս նահանգի 46-ամյա զինվորական վետերանի ամբողջական աչքի և դեմքի մասնակի փոխպատվաստումը, ով աշխատանքի ընթացքում բարձր լարման էլեկտրական վնասվածք է ստացել», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի քան 140 վիրաբույժներ, բուժքույրեր և բուժաշխատողներ վիրահատությունը կատարել են մայիսի 27-ին՝ մոտ 21:00-ին: Փոխպատվաստված աչքն այս ընթացքում «առողջության ուշագրավ նշաններ» է ցույց տվել, սակայն դեռևս հայտնի չէ՝ հիվանդը կկարողանա՞ տեսնել դրանով։ Հաղորդվում է, որ տղամարդը կորցրել է նաև ձախ թևի, այտի, կզակի, ամբողջ քթի, շուրթերի և առջևի ատամների մի մասը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ սա միակ հաջողված համակցված փոխպատվաստումն է։