Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով և հասել է 494-ի: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հոսպիտալացված է 4 մարդ, 319-ը դուրս են գրվել հիվանդանոցից։

Վարակվածներից 349-ը երեխաներ են, 145-ը` մեծահասակ: