Արցախի բուժաշխատողներին պետք է տարկետում տրամադրել լիցենզիաներ ստանալու հարցում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 14-ին ասել է  առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Մասնավորապես, պետք է Արցախի բուժաշխատողներին լիցենզիաների տրամադրման տարկետում տալ մինչեւ 2025թ. հունվաի 1-ը։ Այժմ բուժաշխատողները անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չեն հավաքում։ Այնուամենայնիվ, հանրապետության բուժկենտրոններում բազմաթիվ թափուր տեղեր կան։ Իշխանությունների կարծիքով՝  այդ մարդկանց պարզապես պետք է տեղավորել աշխատանքի։ «Արցախում աշխատում էր մոտ 1 500 բուժաշխատող»,- նշել է փոխնախարարը։

Նա ավելացրել է, որ ցանկության դեպքում այդ աշխատողներին ուղարկում են վերապատրաստման։ Ընդ որում՝ անհատույց։ Այն արդեն անցել է մոտ 700 մարդ։

Վերապատրաստումն իրականացվում է Հայաստանի համապատասխան ուսումնական հաստատություններում։ «Ընդհանուր առմամբ մենք մինչեւ տարեվերջ կարող ենք այդ ուսումնական հաստատություններ ուղարկել բարձր եւ միջին օղակի մինչեւ 1 200 աշխատակից»,- ընդգծել է Նանուշյանը։