ՀՀ առողջապահության նախարարությունը կթարմացնի իր ենթակառուցվածքը մարզերում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում նոյեմբերի 15-ին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ մարզային բուժկենտրոնների վերազինումը ժամանակակից սարքավորումներով կմոտիվացնի մայրաքաղաքի բուժաշխատողներին, որոնք ցանկություն են հայտնել փոխել աշխատավայրը։
«Չէ՞ որ դա մասնագիտական հմտությունները դրսեւորելու նոր շանս է»,- ասել է Ավանեսյանը։
Ամբուլատորիաներում աշխատող բուժաշխատողների (ընտանեկան բժիշկներ, մանկական թերապեւտներ, թերապեւտներ) աշխատավարձի բարձրացումը եւս, ինչպես նշել է նախարարը, լուրջ խթան է մարզերում առկա պահանջարկը բավարարելու համար։






