Առողջապահության նախարարության կողմից Հայաստանում իրականացվող սկրինինգային ծրագրերն ուղղված են հիմնականում կանանց և երեխաներին, բայց չպետք է սահմանափակվեն նրանցով։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ասել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև երկրի բնակչության արական հատվածի իրավունքները, և դրանք հաշվի են առնվում։

«Սկրինինգային ծրագրերը յուրատեսակ անկյունաքար կդառնան առողջության ապահովագրության համակարգում»,- ասել է Ավանեսյանը։

Սակայն առողջության ապահովագրության փաթեթը կգործարկվի  միայն այն դեպքում, եթե քաղաքացին մեկ տարվա ընթացքում բարեխղճորեն անցնի անհրաժեշտ բուժզննում։

«Նույնը վերաբերում է սկրինինգային ծրագրերին»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։