Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու տուժածների առողջական վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նոյեմբերի 20-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Նա նշել է, որ տուժածները վերակենդանացման բաժանմունքում են։
«Եվս մեկ տուժող, որի վիճակը գնահատվում է բավարար, երեկ դուրս է գրվել հիվանդանոցից»,- նշել է Ծատրյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ քիմիական ֆակուլտետի շենքում նոյեմբերի 17-ին պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երեք հոգի հոսպիտալացվել է։ Տեղեկացվել էր, որ հրդեհի պատճառը հոսանքի տատանումն է եղել։






