2024 թվականի սկզբին Հայաստանի մի քանի բուժհաստատություններում կգործարկվի «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման» պիլոտային ծրագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, բարեփոխումները հասցեատերերին` պացինետներին ու բուժառուներին հասցնելու համար առողջապահության նախարարությունը և Ասիական զարգացման բանկը երկօրյա համաժողով էր կազմակերպել:

Ծավալված ակտիվ քննարկումներին մասնակցում էին ներկայացուցիչներ ԱՀԿ-ից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Համաշխարհային բանկից, միջազգային փորձագետներ, ինչպես նաև` տեղի տարբեր բժշկական հաստատությունների մասնագետներ։

Համաժողովի նպատակը «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման» ծրագրի մշակված մոդելը բժշկական հաստատություններում ներդնելուց առաջ այդ կենտրոնների ներկայացուցիչների դիտարկումները լսելը, ինչպես նաև միջազգային փորձին ծանոթանալն էր:

Արդյունքում որոշվեց ձևավորել «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման» պիլոտային ծրագրի առավել արդյունավետ մոդել, որը 2024 թվականի սկզբին կգործարկվի Հայաստանի մի քանի բուժհաստատություններում։